Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են «Երևանյան ճարտարապետական Բիենալե-2016» մրցույթ-ցուցահանդեսի հաղթողները

Նոյեմբեր 11,2016 19:17 Share

Այսօր ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի սրահում անցկացվեց հոկտեմբեր ամսին մեկնարկած Երևանյան ճարտարապետական Բիենալե-2016 մրցույթի մասնակիցների մրցանակների հանձնման արարողությունը:

Թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը ողջունելով հյուրերին ու մասնակիցներին նշեց, որ նման մրցույթները հնարավորություն են տալիս Հայաստանի և սփյուռքի ճարտարապետներին ու ճարտարագետներին միավորվելու և մեր ազգային ճարտարապետությունը մեկ հարկի տակ ներկայացնելու:

«Հայտնի է, որ հայ մասնագետները մշտապես շատ կարևոր դեր են ունեցել համաշխարհային ճարտարապետության մեջ»,- նշեց Տեր-Մինասյանը:

Մրցույթ-ցուցահանդեսի հանձնաժողովի նախագահ Արմեն Ղուլարյանն էլ իր հերթին նշեց, որ ՀՀ ԿԱ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով ձևավորված մրցութային հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել է «Երևանյան ճարտարապետական Բիենալե-2016»-ի մասնակիցների գործերը և քննարկումների արդյունքում տարբեր անվանակարգերում ընտրել հաղթողներ:

Անվանակարգեր էին` երիտասարդ մասնակից, լավագույն ինտերիեր, պատմամշակութային հուշարձանների վերականգնում, լավագույն բնակելի շենք (բազմաբնակարան բնակելի տուն), ճարտարապետական փոքր ձև, հայկական ճարտարապետության և հայ ճարտարապետների մասին տպագիր հրատարակություն:

Նշենք, որ մրցույթին աշխատանքներ էին ներկայացրել 75 հեղինակներ՝ հայազգի ճարտարապետներ և ճարտարապետական արվեստանոցներ Հայաստանից, Արցախից, ՌԴ-ից, Թուրքիայից, Իտալիայից, Քաթարից, Լիբանանից:

Գլխավոր մրցանակի` համահայկական ճարտարապետական մրցույց-ցուցահանդեսի դափնեկրի` 1-ին կարգի դիպլոմի և ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի ոսկե մեդալի է արժանացել Թուրքիան ներկայացնող ճարտարապետ Էլմոն Հանճեր Քարսարվանեան:

Որոշ մասնակիցների «Արշիլ Գորկի» ոսկե մեդալներ, պատվոգրեր, և շնորհակալագրեր հանձնվեցին ՀՀ սփյուռքի նախարարիության կողմից:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը շնորհավորելով մրցանակակիրներին հորդորեց լինել ավելի ակտիվ նմանատիպ ցուցահանդեսների  մասնակցելու առումով: Նա նշեց, որ այդ մրցույթները հնարավորություն են ստեղծում առաջ շարժվել և դրանք ուղղակի անհրաժեշտ են:

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930