Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի նախարարությունը ՊՈԱԿ-ների թիվը կրճատում է

Նոյեմբեր 22,2016 20:44

Մշակույթի նախարարությունը սկսել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՊՈԱԿ-ների փակման եւ օպտիմալացման հանձնարարականը: Նախարարության  ենթակայության տակ գործող մի շարք ՊՈԱԿ-ներ միացման ձեւով վերակազմակերպվելու են:

Կառավարության նոյեմբերի 24-ի նիստի օրակարգում է ներառված  «Մի շարք պետական ոչ առեւտրային կազմակերպությունները միացման ձեւով վերակազմակերպելու, «Ագարակ» պատմամշակութային արգելոց ստեղծելու եւ դրա կանոնադրությունը հաստատելու, կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը:

Նախագծով առաջարկվում է «Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿ-ը միացման ձեւով վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ին,  Սահմանվում է, որ «Հայաստանի ազգային գրապալատի» իրավահաջորդը «Հայաստանի ազգային գրադարանն» է, վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին:

Մշակույթի նախարարության ենթակայության «Երաժշտագիտական գրադարան»  ՊՈԱԿ-ն էլ միացվում է «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ին:

«Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ն էլ միացվում է «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին:  Մշակույթի նախարարության ենթակայության «Ագարակ» պատմամշակութային արգելոց» ՊՈԱԿ-ն էլ, ինչպես նշված է որոշման նախագծում, միացվում է «Պատմամ­շա­կութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծա­ռայություն» ՊՈԱԿ-ին:

Նույն որոշման համաձայն, նախատեսվում է ստեղծել «Ագարակ» պատմամշակութային արգելոց եւ հաստատել դրա կանոնադրությունը:  Նախատեսվում է սահմանել  «Ագարակ» պատմամշակութային արգելոցի տարածքը՝ 118.2  հեկտար:

Կառավարության հավանությանը ներկայացրած որոշման նախագծում նշված է՝ ««Ագարակ»  պատմամշակութային արգելոցի ստեղծվումը պայմանավորված «Ագարակ» բնակատեղի հնավայրի պատմամշակութային բարձրարժեք հուշարձանների հատուկ եւ ամբողջական ուսումնասիրման, պահպանական պայմանակարգի (ռեժիմի) սահմանման անհրաժեշտությամբ, ինչը հնարավորինս անաղարտ կպահպանի հնավայրը, նրա հետազոտման եւ բնագիտաճանաչողական ու զբոսաշրջության նպատակներով օգտագործումը:

Արգելոցը գտնվում է Արագածոտնի մարզի Ագարակ եւ Ոսկեհատ գյուղական համայնքների վարչական տարածքներում:  Արգելոցի ստեղծման նպատակներն են`1) հուշարձանի բնապատմական միջավայրի պատմամշակութային հողերի եւ  դրանց հարող տեղանքապատկերների (լանդշաֆտներ) հնարավորինu անաղարտ պահպանումը, 2) «Ագարակ» հնավայրի պատմամշակութային հուշարձանից հայտնաբերված եւ այդ հուշարձանին վերաբերող մշակութային արժեքների պահպանումը, ուuումնաuիրումը, ինչպեu նաեւ նպատակային oգտագործումը, 3) գիտաճանաչողական զբոuաշրջության զարգացման նախադրյալների uտեղծումը եւ բնակչության` մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի ձեւավորումը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930