Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրտուոզ դաշնակահարը համերգներ կունենա Երեւանում

Նոյեմբեր 26,2016 14:37

Դեկտեմբերի 12-ին  և 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենան ականավոր վիրտուոզ  դաշնակահար Բորիս Բերեզովսկու համերգները: Բորիս Բերեզովսկին հանդիսանում է աշխարհ լավագույն  դաշնակահարներից մեկը՝  Չայկովսկու անվան մրցույթի ոսկե մեդալակիր: Նա վերջին անգամ Հայաստնում հանդես է եկել փառատոնի շրջանակներում 2010թ-ին:

Դեկտեմբերի 12-ին դաշնակահարը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Ծրագրում կհնչի Պ.Ի. Չայկովսկու  թիվ 2  դաշնամուրային կոնցերտը և Սիբելիուսի թիվ 2 Սիմֆոնիան:

Դեկտեմբերի 13-ին Բորիս Բերեզովսկին հայ հանդիսատեսի համար հանդես կգա եզակի մենահամերգով, որի ընթացքում կհնչեն Բարտոկի Սոնատը և 3 Էտյուդները, ինչպես նաև` Լիստի հանրահայտ 12 Էտյուդները:

Դեկտեմբերի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Կիրիլ Գերշտայնը:

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930