Լրահոս
Օրվա լրահոսը

Մոուրինիոյի պահվածքը կասկածի տեղիք է տալիս, թե նա ցանկանում է շարունակել աշխատել ՄՅՈՒ-ում

Նոյեմբեր 27,2016 23:57

«Մանչեսթեր Յունայթեդը» հերթական ոչ-ոքին արեց՝ ԱՊԼ 13-րդ տուրում սեփական հարկի տակ 1:1 խաղալով «Վեսթ Հեմի» հետ: Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մտավ 66-րդ րոպեին՝ փոխարինելով Խուան Մատային: Սակայն ոմանց արդեն սկսել է  ավելի շատ հետաքրքրել ոչ թե ՄՅՈՒ-ի արձանագրված արդյունքները, այլ՝ Ժոզե Մոուրինիոն արդյոք ուզո՞ւմ է շարունակել մարզչական աշխատանքը, մասնավորապես, «Մանչեսթեր Յունայթեդում»:

Օրինակ, ռուսական կայքերից մեկում Ադիլ Զոդորովը, անդրադարձել է այն խնդրին, որ չափից ավելի զգացմունքային պահվածքի համար պորտուգալացին այս անգամ էլ մրցավարից կարմիր քարտ ստացավ՝ 30-րդ րոպեից իր թիմի խաղին հետեւելով «ոչ աշխատանքային վայրից»: Մեկնաբանը գրում է. «Ուղիղ ասենք. դա փորձառու մասնագետի կողմից ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունք է: Նրա պահվածքը արդեն կասկածի տեղիք է տալիս, թե Մոուրինիոն շահագրգռվա՞ծ է շարունակել մարզչական գործունեությունը՝ համենայն դեպս «Մանչեսթեր Յունայթեդում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ xsport.ru-ի

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930