Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ակնկալիքներ կլինեն, եթե ադրբեջանական կողմը լինի կառուցողական». Շավարշ Քոչարյան

Նոյեմբեր 30,2016 16:40

«Խնդիրը հենց նրանում է, որ ադրբեջանական կողմը բանակցություններին երբեք դրական ոգի չի հաղորդում, հակառակ դեպքում՝ հարցը վաղուց լուծված կլիներ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը:

Հիշեցնենք՝ վերջինս խոսելով առաջիկայում Համբուրգում նախատեսվելիք ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին՝  ասել էր՝ «կցանկանայինք լիներ դրական ոգի, բայց չի ստացվում», ըստ երեւույթին ցանկանալով ներկայացնել, թե հայկական կողմն է ոչ պատրաստակամ:

Հիշեցնենք՝ Համբուրգում դեկտեմբերի 8-9-ը կայանալու է ԵԱՀԿ արտգործնախարարների հերթական հավաքը, որի շրջանակում նախատեսվում է ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Ըստ Շավարշ Քոչարյանի՝ այդ հնարավոր հանդիպումից ակնկալիքներ կլինեն այն ժամանակ, երբ ադրբեջանական կողմը լինի կառուցողական: «Դա կայանում է նրանում, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն: Դա հող կստեղծի՝ բանակցություններում առաջընթացի համար»,-հավելեց Շավարշ Քոչարյանը:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ հայկական կողմը երբեք չի խուսափում հանդիպումներից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930