Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ստորագրվեց հայ-ռուսական միացյալ զորամիավորման մասին պայմանագիրը

Նոյեմբեր 30,2016 18:35

Նոյեմբերի 30-ին Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական` 71-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների համագործակցությունը կարգավորող մի շարք փաստաթղթեր, ամփոփվել են 2016 թ. ընթացքում կատարված աշխատանքները, նախանշվել են 2017 թ.-ին պլանավորված համատեղ աշխատանքային ուղղությունները:

Նիստի արդյունքներով որոշումներ են ընդունվել ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի, կապի համակարգերի զարգացման, ինչպես նաև հումանիտար ականազերծման, զինվորական կադրերի պատրաստման, մարտական պատրաստության և դաշտային համատեղ վարժանքների, ռազմամարզական և կրթական այլ համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ:

ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հետ:

1

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրվել է  «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը: Կողմերը հաստատել են նաև Հայաստանի Հանրապետության  և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների 2017 թ. համագործակցության ծրագիրը:

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում ստորագրվել է երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների 2017թ. համագործակցության ծրագիրը:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930