Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Կառավարությունը կաշխատի խոշորացույցի տակ» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 01,2016 14:33

«ԱԺ-ն, օրենքի ընդունումից հետո, բոլոր առումներով դառնալու է թիվ մեկ քաղաքական թատերաբեմ: Այդուհետ մի շարք գործառույթներ սահմանելու է կոլեգիալ մարմին հանդիսացող խորհուրդը: Կարեւոր դրույթ է քննիչ հանձնաժողովի ներդրումը, որը կարող է ընդհուպ որոշել այս կամ այն նախարարի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը կամ կառավարությանն անվստահություն հայտնել: Այստեղ ամեն ինչ շատ պարզ է, հետեւապես բոլոր գործիքակազմերի կիրառմամբ՝ հնարավոր է նոր կառավարություն ձեւավորել»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում խոսելով վերջին արտահերթ նստաշրջանում խորհրդարանում բավական քննարկված ԱԺ նոր կանոնակարգ-օրենքի մասին, ասաց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Հիշեցնենք, որ օրենքի նախագիծը խորհրդարանում ընդունվեց առաջին ընթերցմամբ` 93 «կողմ» ձայներով:

Իշխանական պատգամավորի հավաստմամբ, նոր կանոնակարգ օրենքում վերահսկողական ֆունկցիաներն առավել հստակ են սահմանված, ուստի խորհրդարանը վերահսկելու է կառավարության գործունեությունը: Այս առումով լայն լիազորություններ են տրված հատկապես ընդդիմությանը: Խոսքը քննիչ հանձնաժողովի մասին է: Ուստի, ըստ Հովհաննես Սահակյանի, եթե ընդդիմությունը ճիշտ օգտագործի նոր կանոնակարգ օրենքով իրեն վերապահված լիազորություններն, ակնհայտ է, որ կարող է հասնել իր համար ցանկալի կառավարության ձեւավորման: «Ակնհայտ է, որ օրենքի ընդունումից հետո, կառավարությունը պետք է աշխատի խոշորացույցի տակ»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Անդրադառնալով պատգամավորի`խմբակցությունից դուրս գալու բավական քննադատված դրույթին, Հովհաննես Սահակյանն ասաց, որ արվում է ամեն բան, որպեսզի պատգամավորը հասկանա՝ այս կամ այն խմբակցությունից դուրս գալով՝ ինքը դառնում է «կես» պատգամավոր. «Այն իրավունքները, որ պատգամավորն ունի խմբակցության ներսում, չպետք է ունենա խմբակցությունից դուրս գալուց հետո»:

Պատգամավորի`քվեարկության իրավունքի մասին` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031