Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ինչ խնդիր նրանք կարող են լուծել Սերժ Թանկյանը կամ Արսինե Խանջյանը. «Փաստ»

Դեկտեմբեր 07,2016 11:45

Անդրադառնանք հայ հայտնիների կողմից որպես ընտրությունների դիտորդ ներկա լինելու հանգամանքին։ Անշուշտ, անկախ Սփյուռք-Հայաստան հարաբերությունների մակարդակից ու դրանց շուրջ եղած տարակարծություններից, պետք է արձանագրենք, որ Սփյուռքի կամ սփյուռքահայ գործիչների ցանկությունը՝ մասնակցել Հայաստանում կատարվող գործընթացներին, արդեն իսկ դրական է, և այս առումով պետք է շեշտել, ծայրահեղական է այն մոտեցումը, թե սփյուռքահայը, որը չի ապրում Հայաստանում, իրավունք չունի խառնվել երկրի ներքին գործերին։

Սակայն այստեղ խնդիրն այլ է։ Սերժ Թանկյանի կամ Արսինե Խանջյանի մասնակցությունը ընտրություններին որպես դիտորդ, կամ որևէ այլ ձևաչափով, գուցե և շատ դրական ցանկություն է, այստեղ սակայն հարցն այն է, թե ինչ խնդիր նրանք կարող են լուծել։

Ըստ էության ընտրությունների վերահսկման գաղափարի առումով մեր հայրենակիցները փոքր-ինչ հետ են մնացել հայաստանյան իրականությունից, քանի որ այստեղ ընտրությունների տոտալ վերահսկողություն գաղափարն առաջ է քաշվել 2-3 տարի առաջ։ Ավելին, անցած ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունները ընտրակեղծիքների, ավելի բարդ ու անաղմուկ եղանակներ են գտել, և ընտրակեղծարարությունը կամ ընտրակաշառքը տեղի են ունենում ընտրատեղամասերից դուրս։ Այսինքն, բուն քվեարկելու գործընթացը գրեթե անթերի է անցնում, ամենայն հավանականությամբ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում նույնպես ընտրատեղամասերում որևէ լուրջ խախտում չի արձանագրվի։ Նման պարագայում արդեն հարց է առաջանում, թե ինչ վարքագիծ կդրսևորեն մեր սփյուռքահայ բարեկամները, արդյոք, կկարողանան տեսնել այն շատ ավելի խորքային երևույթները, որոնք առկա են ցանկացած ընտրական պրոցեսում, թե պարզապես կարձանագրեն «քաղաքակիրթ» ընտրությունների փաստը։ Արդյոք Սերժ Թանկյանը կամ մյուսները պատրաստ են առերեսվել հայկական իրականության հետ, որի մասին նրանք խորը պատկերացումներ չունեն ու պետք էլ չէր, որ ունենան, սակայն եթե ցանկանում են դրական գործոն դառնալ հայաստանյան կյանքի գործընթացներում, ակամայից հանդիպելու են այն իրականությանը, որի մասին նրանք հեռավոր պատկերացումներ ունեն:

Աղասի ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031