Լրահոս
Օրվա լրահոսը

Ավազակային հարձակում Հրազդան քաղաքում. shamshyan.com

Դեկտեմբեր 07,2016 23:23

Քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 3 անհայտ անձինք՝ փայտե մահակներով զինված, հարձակվել են Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 115 շենքի բնակիչ, 52-ամյա Սոս Մուրադյանի վրա և նրանից հափշտակել խոշոր գումար: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործները իրենց հետ տարել են 1 մլն ՀՀ դրամ, 100 հազար ՌԴ ռուբլի, 3700 ԱՄՆ դոլար և 4 հազար եվրո:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ս. Մուրադյանը որպես անհատ ձեռներեց զբաղվում է տարադրամի փոխանակմամբ և աշխատանքից հետո վերադառնալով տուն, իր վարած Honda մակնիշի 20 ԼՍ 069 համարանիշի ավտոմեքենան փորձել է կայանել ավտոտնակում և երբ ավտոտնակի դարպասը բացել է ՝ թիկունքից գլխի մասին հարվածներ է ստացել, որից հետո հանցագործը կամ հանցագործները նրա մոտ եղած նշված գումարը տարել են:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «shamshyan.com »-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031