Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են ԱՄՆ-Հայաստան տնտեսական կապերը

Դեկտեմբեր 09,2016 18:35

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նոյեմբերի 9-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզի հետ:

Նախարար Սուրեն Կարայանը բարձր է գնահատել նախարարության և ԱՄՆ դեսպանատան միջև համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել այն ավելի խորացնելու: «Մեր նպատակը դեպի Հայաստան օտարերկրյա ներդրումների հոսք ապահովելն է, և ԱՄՆ-ն այս առումով մեր հիմնական գործընկերներից մեկն է: Հայաստանի հետ ԱՄՆ-ի համագործակցությունը տնտեսական ոլորտում լայնածավալ է: Տնտեսության տարբեր ճյուղերում իրականացված աջակցության ծրագրերը շատ արդյունավետ են», – ասել է նախարար Կարայանը:

Սուրեն Կարայանը հյուրերին է ներկայացրել նախարարության կողմից ստեղծված մասնավոր հատվածի հետ երկխոսության հարթակները, դրանց գործունեությունն ու նպատակները: Նա նշել է, որ նախարարությունն անում է առավելագույնը` գործարար համայնքի ձայնը լսելի դարձնելու, նրա խնդիրներին ականջալուր լինելու համար, քանի որ հենց նրանց են ուղղված ոլորտի բարեփոխումները: Սուրեն Կարայանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ թե՛ մասնավոր հատվածի հետ համագործակցության և թե՛ այլ ծրագրերի շրջանակներում:

Դեսպան Ռիչարդ Միլզը նշել է, որ դեսպանատունը պատրաստ է շարունակել իր երկարամյա արդյունավետ գործընկերությունը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ:

«Մենք պատրաստ ենք համատեղ՝ Առևտրի ու ներդրումների շրջանակային համաձայնագրի իրականացման միջոցով, վերացնել մեր երկրների միջև առևտրի ու ներդրումների մեծացման ճանապարհին առկա խոչընդոտները: Պատրաստ ենք աջակցել Հայաստանին զբոսաշրջության, բիզնեսի խթանման և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում», – ասել է դեսպան Ռիչարդ Միլզը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031