Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՊՏՀ ֆուտզալի տղաների թիմը` 2016-ի ուսանողական Սուպեր գավաթակիր

Դեկտեմբեր 11,2016 21:27

Դեկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) մարզադահլիճում տեղի ունեցավ 2016 թվականի տղաների ֆուտզալի ուսանողական Սուպեր գավաթի խաղը։ Սուպեր գավաթի համար պայքարելու իրավունք էին ստացել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) թիմը` որպես ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական խաղերի հաղթող, և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) թիմը` որպես ՀՀ 17-րդ ուսանողական մարզական խաղերի չեմպիոն։

Խաղը սպասարկում էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) կողմից գործուղղված մրցավարական անձնակազմը։ Մրցավեճը անցավ դիտարժան և անզիջում պայքարում։ ՀՊՏՀ-ի ուսանող մարզիկները միայն վերջին րոպեներին հաղթանակի նժարը թեքեցին իրենց օգտին և խաղը ավարտվեց 4-1 հաշվով։

ՀՊՏՀ թիմի մարզիչ Կարեն Միքայելյանը նշեց, որ ՀՖԿՍՊԻ-ի թիմը շատ լավ էր խաղում, բայց ՀՊՏՀ-ն ավելի կազմակերպված էր և հասավ հաջողության. «ՀՊՏՀ-ն ավարտել են նախկինում լավ խաղ ցուցադրող մարզիկներ, և նրանց տեղն այսօր լրացնում են երիտասարդ ու խոստումնալից նոր կադրեր»:

footsal

Խաղի վերջում Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը հաղթողի գավաթը փոխանցեց ՀՊՏՀ ֆուտզալիստներին։ Սուպեր գավաթի խաղը կայացավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ՀԱՊՀ-ի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031