Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումը՝ այսուհետ առանց

Դեկտեմբեր 12,2016 12:47
npast

Հայաստանում քաղաքացիներին մատուցվող էլեկտրոնային սոցիալական ծառայությունները ընդլայնվել են՝ ավելացել է ևս մեկը. այսուհետ քաղաքացիները կարող են ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմում նաև առցանց եղանակով՝ առանց տարածքային մարմին այցելելու։ Առցանց դիմումը հասանելի է www.epension.am միասնական սոցիալական պորտալում։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության ջանքերով` Հայաստանի քաղաքացիների համար ստեղծվել է հնարավորություն ցանկացած ժամանակ, ցանկացած վայրից ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմում և ստանալ նպաստի գումարը բանկային հաշվեհամարին կամ բանկ այցելելու միջոցով։

Քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի այցելել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն, հերթ կանգնել, ներկայացնել տարատեսակ փաստաթղթեր, թղթային դիմում լրացնել. առցանց դիմումը լրացվում է հաշված րոպեների ընթացքում, առանց տանից դուրս գալու։

Առցանց եղանակով ներկայացվող դիմումի առավելություններից մեկն էլ այն է, որ դիմումը երեխայի ծնողի անունից կարող է ներկայացնել նաև երրորդ անձ՝ մուտքագրելով պահանջվող տեղեկատվությունը, սակայն համակարգը լիովին անվտանգ է՝ նպաստի գումարը կվճարվի բացառապես երեխայի հորը կամ մորը։

Դիմումը ներկայացնելուց հետո քաղաքացին հնարավորություն ունի հետևել իր դիմումի ընթացքին․ համակարգում գրանցված էլեկտրոնային փոստին ուղարկվում է հսկիչ համար, որով ցանկացած պահի կարելի է ստուգել դիմումի կատարման ընթացքը։
Առցանց դիմումի մեջ տրամադրված տվյալները նույն պահին անցնում են ստուգում հատուկ մշակված համակարգում․եթե չկան անհամապատասխանություններ, ապա համակարգը ընդունում է դիմումը, և Ձեզ մնում է սպասել նպաստի գումարի ստացմանը՝ բանկային հաշվեհամարին փոխանցման կամ բանկ այցելելու միջոցով՝ ըստ Ձեր ցանկության։ Բանկային հաշիվ ունենալը, այսպիսով, ևս պարտադիր չէ։
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումը կարելի է ներկայացնել առցանց, եթե նպաստը նշանակվում է ընտանիքում ծնված առաջին կամ երկրորդ երեխայի համար։ Առցանց դիմումը պաշտոնապես հրապարակված է և արդեն իսկ հասանելի է www.epension.am կայքում։

Նպաստի գումարը վճարվում է դիմումը ներկայացնելուց հետո տասնօրյա ժամկետում:։
Դիմումի լրացման հետ կապված հարցերով քաղաքացիները կարող են դիմել սոցիալական ոլորտի 114 անվճար թեժ գծին կամ www.epension.am պորտալի առցանց խորհրդատուին։

«Նորք» կենտրոն
Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031