Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը տարին խաղաղությամբ է փակում

Դեկտեմբեր 12,2016 18:55 Share

«Ճիշտ էր ասել, մեր միջեւ որեւէ կոնֆլիկտ չկա: Մենք ունենք նորմալ, մարդկային հարաբերություններ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, այսօր, լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանն էլ ասել, որ Նաիրա Զոհրաբյանի հետ որեւէ կոնֆլիկտ չունի, իրենց մեջ նորմալ, մարդկային հարաբերություններ են:

Հիշեցնենք, ժամանակին մամուլը գրեց Նաիրա Զոհրաբյանի եւ Աբրահամ Մանուկյանի միջեւ առկա ինչ-ինչ տարաձայնությունների մասին ու դա այդ ժամանակ չհերքեցին ոչ Նաիրա Զոհրաբյանը, ոչ էլ Աբրահամ Մանուկյանը: Aravot.am-ի հարցին`այդ տարաձայնություններն արդեն կարելի՞ է հարթված համարել, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց.

«Գիտեք, ԲՀԿ-ն մեծ, հզոր կուսակցություն է: Կուսակցության ներսում, տարբեր հարցերի վերաբերյալ կարող են լինել տարբեր մոտեցումներ: Այս կամ այն հարցի վերաբերյալ հնարավոր է, որ ես կամ Աբրահամ Մանուկյանը, ես կամ Միքայել Մելքումյանը, ես եւ Վահան Կարապետյանը, ես կամ Լյովա Խաչատրյանը, ունենանք տարբեր մոտեցումներ, հարցի լուծման տարբեր տարբերակներ, բայց դա չի նշանակում, որ դա առճակատում է, որ դա հակամարտություն է: Ուստի, իմ գործընկեր-լրատվամիջոցներին ուղղակի հորդորում եմ`հանգիստ թողնել թե ինձ, թե Աբրահամ Մանուկյանին եւ զբաղվել, լրատվական դաշտի համար շատ ավելի մեծ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներով»:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ հավելեց, որ ինքը հակված է տարին խաղաղությամբ փակել`բոլորի հետ: Վիճելի բոլոր հարցերը քննարկվել են, դրանք լուծելի են, ընդհանրական մոտեցումներ հնարավոր է գտնել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031