Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Դեկտեմբեր 25,2016 18:45

Դեկտեմբերի 25-ին, ժամը 13.52-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի Սարալանջի փողոցի թիվ 4 տան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ճամփեզրի առվակում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարաների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի 35 AM 392 պ/հ ավտոմեքենան:

***

Դեկտեմբերի 25-ին, ժամը 13.14-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Երևան ավտոճանապարհին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մ-3 Ավտոճանապարհի Ապարան-Սպիտակ հատվածի 7-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել Opel Astra G մակնիշի 35 AV 807 պ/հ ավտոմեքենան (3 ուղևոր):

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031