Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանը՝ Շմայսի գիրք կարդալու, տնտեսական աճի եւ ՀՀԿ -ի մասին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 26,2016 21:45

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցելիս իր՝ մի քանի հիմնավորումներից  նաեւ նշել էր՝ «Ըստ իս, ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը, գիտակցելով երկրի անվտանգության եւ զարգացման համար իր պատասխանատվությունը, որոշում է կայացրել փոխվել եւ ունի իր մեջ այդ ներուժը»:

Այսօր լրատվամիջոցների հետ ամանորյա հանդիպման ժամանակ Aravot.am-ը վարչապետին հարցրեց՝ կա՞ն արդեն այնպիսի հանրապետականներ, որոնք արդեն փոխվել են: Ի պատասխան մեր հարցի, վարչապետը պատասխանեց՝ «Կտեսնեք»:

karen-karapetyan-2

Մեր դիտարկման՝ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսն օրերս ԱԺ-ում գիրք էր կարդում, ընդ որում անգլերեն լեզվով, արդեն սկսվե՞լ են փոխվել, վարչապետն այսպես պատասխանեց՝ «Դե լավ ա չէ՞»: Ուրիշ ՀՀԿ-ական կա՞, որ փոխվել է. մեր այս հարցին էլ ի պատասխան Կարեն Կարապետյանը պատասխանեց.«Ես կարծում եմ շատերը, դուք չե՞ք նկատել»:

Մանրամասները ՝ տեսանյութում

Վարչապետն իր շնորհավորական ելույթում դիմելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ լրագրողներին եւ խմբագիրներին, հորդորեց քննադատել առարկայական, հասցեական, մասնագիտական եւ անձնական վիրավորանքներ չգրել:

Մանրամասները ՝ տեսանյութում

Ֆինանսների նախարարն օրերս ասել է՝ համախառն ներքին արդյունքն 0.5% է լինելու, վարչապետն ի՞նչ կանխատեսում ունի, այս հարցին ի պատասխան էլ Կարեն Կարապետյանն ասաց՝ «Եթե Ֆինանսների նախարարն ասել է, ես ինչո՞ւ չպիտի հավատամ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարեն Կարապետյանը նույնիսկ սիրով համաձայնվում էր որոշ լրագրողների՝ «սելֆի» անելու առաջարկին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031