Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՊԾ գնդի մոտ անկարգությունների գործով երկու մեղադրյալների նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը

Դեկտեմբեր 27,2016 19:20

Հուլիսի 20-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում դադարեցվել է երկու մեղադրյալների նկատմամբ հարուցված  քրեական հետապնդումը:

2016թ. հուլիսի 20-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մովսես Խորենացու և Քրիստափորի փողոցների խաչմերուկում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որի ժամանակ մասնակիցները բռնություն են գործադրել տվյալ հատվածում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ՝ ոտքերով, ձեռքերով, տարատեսակ առարկաներով հարվածներ են հասցրել նրանց, քարեր ու այլ առարկաներ նետել նրանց ուղղությամբ, ինչպես նաև՝ վնասել վերջիններիս գույքը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, որի նախաքննությունը, ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ, իրականացվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ անկարգության մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Նախնական քննության տվյալների հիման վրա՝ քրեական գործով, ի թիվս այլ անձանց, որպես մեղադրյալներ էին ներգրավվել նաեւ քաղաքացիներ Ա.Վարդանյանը և Լ.Ասլանյանը։  ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվել են իրականացվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտման  ուղղությամբ, որի արդյունքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին նրանց մեղսակցությունը հիմնավորող բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել, և վարույթն իրականացնող մարմինը 2016թ. դեկտեմբերի 27-ին որոշումներ է կայացրել՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և նրանց մասով վարույթը կարճելու մասին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031