Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրամանատար, ընկնում ենք». Տու-154-ի օդաչուի վերջին խոսքերը

Դեկտեմբեր 27,2016 23:11

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմածովային ուժերի կենտրոնի մասնագետները նախնական վերլուծության են ենթարկել Սև ծովում կործանված Տու-154 օդանավի սև արկղերից մեկը:

Life-ի տեղեկություններով՝ օդաչուական խցիկում օդաչուների խոսակցությունն ընդհատվել է բացականչությամբ՝ «Ենթաթևերը, գրողը տանի»: Դրանից հետո հնչել է երկու բառ. «Հրամանատար, ընկնում ենք»:

Աղբյուրի խոսքով՝ սև արկղը չի տուժել, և ձայնագրությունը գտնվում է լավ վիճակում: Երկրորդ սև արկղի վերլուծությունը դեռ չի սկսվել:

«Ինտերֆաքսն» ավելի վաղ, վկայակոչելով իր քաջատեղյակ աղբյուրը, գրել էր, որ կործանման պատճառը եղել է օդաչուական սխալը: Գործակալությանը, սակայն,  չէր հաջողվել այս տեղեկությունը ճշտել պաշտոնական աղբյուրներից:

Հիշեցնենք, Սոչիից Լաթաքիա չվերթ իրականացնող օդանավը կործանվել է կիրակի առավոտյան: Օդանավում եղել է 92 մարդ, այդ թվում անձնակազմի 8 անդամ, նրանք բոլորը զոհվել են:

Սև ծովում որոնողական աշխատանքներում ներգրավված է 45 նավ, 15 ջրային սարք, 192 ջրասուզակ, 12 ինքնաթիռ և 5 ուղղաթիռ: Մինչ այժմ փրկարարներին հաջողվել է դուրս բերել 12 անշունչ մարմին և զոհերի 156 մաս:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031