Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյանը հանդիպումներ է ունեցել խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցերով

Դեկտեմբեր 30,2016 13:43 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստի ավարտից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել 2017թ ապրիլի  2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների կազմակերպման հետ կապված՝ ընտրական օրենսգրքով սահմանված գործառույթներ իրականացնող պետական կառավարման մարմինների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը ներկայացվել է Ազգային ժողովի ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցը, պարզաբանվել յուրաքանչյուր մարմնի գործառույթները, ինչպես նաև այդ գործառույթների իրականացման ժամկետները:

Միաժամանկ տեղեկացնում ենք, որ  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում զետեղվել է առանձին էջ, որտեղ տեղադրված է  2017թ ապրիլի  2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների կազմակերպման և անցկացման միջոցառումների ժամանակացույցը, փաստաթղթերի ձևաթղթերը և այլ անհրաժեշտ տեղեկություններ:

ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: