Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում սպանված ՌԴ դեսպանի մայրը հայուհի է. russia-armenia.info

Հունվար 04,2017 18:20

2016 թվականի դեկտեմբերի 19-ին Թուրքիայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը հայկական «արմատներ» ունի, պարզվում է՝ նրա մայրը՝ Մարիա Անդրեեւնան հայուհի է, հայտնում է ռուսաստանյան` russia-armenia.info կայքը:

Այս մասին մի առիթով ՌԴ վաստակավոր արտիստ, երաժիշտ, միջազգային մրցույթների դափնեկիր Արարատ Մկրտչյանին է պատմել սպանված դեսպանի կինը՝ Մարինա Միխայելովնան: Երաժշտի ու դեսպանի հանդիպումը տեղի է ունեցել 2006 թվականին Հյուսիսային Կորեայում, որտեղ Արարատ Մկրտչյանը մեկնել էր հյուրախաղերի:

Հյուրախաղերի շրջանակում կազմակերպված համերգներից մեկի ժամանակ էլ տեղի է ունեցել Արարատ Մկրտչյանի ու Անդրեյ Կառլովի ծանոթությունը: Մկրտչյանի կատարումը հիացրել է դեսպանի տիկնոջը, եւ երբ նա իմացել է Մկրտչյանի հայ լինելու մասին, մոտեցել է նրան, շնորհակալություն հայտնել ու ասել, որ ամուսինն էլ է կիսով չափ հայ: Անդրեյ Կառլովը նույնպես շնորհակալություն է հայտնել Արարատ Մկրտչյանին ու նրան զարմացրել իր հայերենով:

Անկարայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը

Անկարայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը

Անդրեյ Կառլովը ծնվել է Մոսկվայում դիվանագետների ընտանիքում եւ ծնողների պես ընտրել դիվանագիտական ուղին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել նրա մասնագիտական հմտությունները ու անձամբ ճանաչելով դեսպանին՝ նրա մասին կարծիք է հայտնել, թե հրաշալի դիվանագետ էր, բարի անձնավորություն: ՌԴ նախագահի հանձնարարականով դեսպանը հետմահու կարժանանա պետական մրցանակի:

Հիշեցնենք, որ Անկարայում մի ցուցահանդեսում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի վրա զինված հարձակում իրականացվեց, ինչի արդյունքում նա սպանվեց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031