Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիոյի օլիմպիական չեմպիոնուհին ամուսնացել է իր ընկերուհու հետ

Հունվար 08,2017 17:32

Ամառային 31-րդ օլիմպիական խաղերում 800 մետր վազքի չեմպիոնուհի, հարավաֆրիկացի Կաստեր Սեմենյան, որը նույն մրցատարածությունում նաեւ Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրն է, պաշտոնապես ամուսնացել է ընկերուհու՝ Վիոլետ Ռասեբոյեի հետ:

Արարողությունը կատարվել է Պրետորիայում, Սեմենյայի ծննդյան 26-ամյակի օրը: Մինչ այդ, նրանք իրենց կյանքը միմյանց հետ կապել էին 2015 թվականի մայիսին Գա-Դիկգալե վայրում հետերոսեքսուալ ամուսնությունների համար կազմակերպված արարողության ժամանակ:

Ժամանակին Կաստեր Սեմենյայի նվաճումները IAAF-ին ստիպել էին կասկածի տակ դնել նրա սեռական պատկանելիությունը, սակայն գենդերային թեստերը ցույց էին տվել, որ նա, այնուամենայնիվ. կին է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031