Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք ապացուցեցիք, որ հայրենասիրությունը նախ և առաջ գործ է: Շարմազանովը ‹‹Արարատ›› կազմակերպությանը

Հունվար 10,2017 14:25

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Թեհրանում այցելել է հայ մշակույթային ‹‹Արարատ›› կազմակերպություն: Վերջինս հանդիպելով կազմակերպության անդամների հետ շեշտել է,որ հայրենիք- սփյուռք կապերի ընդլայնման ու կայացման գործում ‹‹Արարատ›› կազմակերպության ներդրած ավանդը մեծ է եղել,հետևաբար կազմակերպության տասնամյակների պատմություն ունեցող գործունեությունը արժանի է հիացմունքի:

Վերջինս շեշտել է,որ այստեղ հայրենասիրության ջահը միշտ վառ է պահվել կազմակերպության անդամների շնորհիվ: «Իրանահայ երիտասարդների համար «Արարատ»-ը դարձել է հայրենասիրության տաճար: Դուք ապացուցեցիք, որ հայրենասիրությունը նախ և առաջ գործ է և ոչ միայն խոսք: Այսօր առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է միաբանվել և այդ գործում ‹‹Արարատ››-ը ունի անշուշտ իր առաքելությունը»,-եզրափակել է ԱԺ փոխխոսնակը:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031