Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ոչ պետական բուհի ռեկտոր. «Ավելի լավ է կաշառք վերցնեն, քան մարդ սպանեն»

Հունվար 13,2017 16:20

Ոչ պետական բուհերի ռեկտորների խորհրդի նախագահ, Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնելով ԱԱԾ-ի մամուլի հաղորդագրության վերաբերյալ, որտեղ խոսվում է  ոչ պետական բուհերում կեղծ հիմքերով ձեւակերպված պետական նմուշի դիպլոմների տրամադրման ու երեք ռեկտորների մեղադրանք առաջադրվելու մասին, ասաց, որ երեք բուհերի մասին անհասցե հաղորդագրությունը ստվեր է գցում բոլոր ոչ պետական բուհերի վրա:

«Օրինակ, մեկը կարող է կարդալ ու ասել, իյա,՜ կարո՞ղ է Հյուսիսային համալսարանն է էդ բուհերից մեկը, բայց ինձ ճանաչողները գիտեն, որ մեր բուհում նման բան լինել չի կարող»,-ասաց նա:

Պարոն Մակիչյանը հավելեց, որ տեղեկատվություն չունի, թե կոնկրետ որ բուհերի մասին է խոսքը, նաեւ բողոքեց հանրապետությունում տիրող բարքերից:

«Օրինակ, երեկ պետական համալսարանից երկու ուսանող կռվել էին, մեկը մեկին սպանել էր: Ստվեր չի՞ ընկնում էլի նույն ձեւով: Ավելի լավ է կաշառք վերցնեն, քան մարդ սպանեն…Ձեր վրա էլ է ստվեր ընկնում, ինձ վրա էլ, երկրի վրա էլ, հայ ժողովրդի վրա էլ է ընկնում, որ այսպիսի այլանդակ բարքեր կան»,-նեղսրտեց ռեկտորը:

ԿԳ նախարարությունից եւս Aravot.am-ին ասացին, որ ԱԱԾ-ի հաղորդագրությանը դեռեւս ոչինչ ավելացնել չեն կարող:

Հավելենք, որ ըստ պաշտոնական աղբյուրի՝ ավարտական վկայականներ են տրվել օտարերկրացիներին, մինչդեռ օտարալեզու կրթական ծրագրերի թույլտվություն որեւէ ոչ պետական բուհ չունի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031