Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանը Ստրասբուրգում ներկայացրել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում իրականացված աշխատանքները

Հունվար 17,2017 10:49

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունվարի 16-ին մասնակցել է «2015-2018 թթ. ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիր. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով հանդիպմանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին հանդիպումը կազմակերպելու համար և ամփոփ ներկայացրել ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում արդեն իսկ իրականացված աշխատանքները:

Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի համար նախատեսված 2015-2018թթ. Գործողությունների ծրագրին, Սահմանադրական բարեփոխումներին հաջորդած գործընթացներին, ինչպես նաև ՀՀ Նախագահի կարգադրությամբ հաստատված դատաիրավական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրին: Այդ համատեքստում նախարարն առանձնացրել է մի շարք կարևոր ձեռքբերումներ, մասնավորապես, դատավորների միջև գործերի բաշխման էլեկտրոնային մեխանիզմի ներդրում, դատավորների գործունեության գնահատման օբյեկտիվ չափորոշիչների սահմանում և այլն:

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է նաև վերջին 2 տարիների ընթացքում ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացված ծավալուն աշխատանքներն ու արդարադատության ոլորտի զարգացմանն ուղղված հեռանկարները:

Արփինե Հովհաննիսյանը կրկին շնորհակալություն է հայտնել ԵԽ երևանյան գրասենյակին տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում նոր ծրագրերի մեկնարկի հնարավորությունը՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացումն արդյունավետ շարունակելու նպատակով:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031