Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ն կոչ է անում շինարարական կազմակերպություններին ակտիվորեն մասնակցել հայտարարվող մրցույթներին

Հունվար 17,2017 18:55

Զինված ուժերի համար անհրաժեշտ ապրանքների մատակարարման, աշխատանքների և ծառայությունների մատուցման գործընթացը այսուհետ ևս լինելու է բաց և թափանցիկ, դաշտը՝ ազատ, մրցութային ընթացակարգը՝ միայն օրենքի պահանջներին համապատասխան:

Այս հարցերի շրջանակում հունվարի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Կարեն Կարապետյանի և ՊՆ կապիտալ շինարարության ու զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը երեք տասնյակից ավելի շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՊՆ կարիքների համար հայտարարվող մրցույթներին մասնակցելու կարգը, պայմանները, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, կազմակերպություններին հուզող և գործընթացին առնչվող այլ խնդիրներ:

Կոչ անելով ակտիվորեն մասնակցել առաջիկա մրցույթներին՝ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Կարեն Կարապետյանը հավաստիացրել է, որ ամբողջ գործընթացը գտնվում է պաշտպանության նախարարի խիստ հսկողության ներքո: Ըստ այդմ՝ արվելու է ամենայն հնարավորը ազատ մրցակցային դաշտ ապահովելու և մրցույթների անցկացման վերաբերյալ հասարակության մեջ առկա թերահավատություններն ու թյուրըմբռնումները վերացնելու համար, որպեսզի մրցույթի յուրաքանչյուր մասնակից համոզված լինի, որ եթե ներկայացնում է որակյալ ապրանք, մրցունակ գին, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերի ճիշտ լրացված օրինակներ, ապա ոչ մի դեպքում չի կարող որակազրկվել:

ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարականի համաձայն, առաջիկայում նմանօրինակ հանդիպումներ կազմակերպվելու են նաև զինված ուժերին ապրանքներ և ծառայություններ առաջարկող մյուս ոլորտների հնարավոր մատակարարների հետ:

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031