Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը կարող է վճռորոշ դեր կատարել ԵԱՀԿ տարածությունում ճգնաժամերի լուծման հարցում. Կուրց

Հունվար 18,2017 13:48 Share

Ռուսաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ ԵԱՀԿ տարածությունում ճգնաժամերի լուծման հարցում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը Մոսկվայում Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո:

«Ռուսաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ՝ նպաստելով առկա ճգնաժամերում խաղաղ կարգավորմանն ուղղված կառուցողական երկխոսությունների ձևավորմանը»,- ասել է Կուրցը «Սպուտնիկի» հետ զրույցում:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ արտգործնախարարների հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել