Լրահոս
Օրվա լրահոսը

Հունահռոմեական ըմբիշները Ծաղկաձորից անմիջապես կմեկնեն Ֆրանսիա

Հունվար 25,2017 10:22 Share

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը ավարտում է ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում, որը նվիրված է մարզիկների տեխնիկատակտիկական որակների հղկմանը, դահուկավազքերով եւ լեռների հաղթահարումով ֆիզիկական պատրաստվածության աստիճանի բարձրացմանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ իրենք մի քանի ըմբիշների հետ հավաքի ավարտին Ծաղկաձորից անմիջապես կժամանեն «Զվարթնոց» օդանավակայան, որտեղից կմեկնեն Ֆրանսիա՝ մասնակցելու միջազգային ավանդական մրցաշարի: Ֆրանսիայում հանդես կգան 59 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը, 66 կգ՝ Կարեն Ասլանյանը, 71 կգ՝ Ռաֆայել Ալեքսանյանը, 75 կգ՝ Կարապետ Չալյանը, 85 կգ՝ Մաքսիմ Մանուկյանը եւ 98 կգ՝ Արթուր Ալեքսանյանը:

Ֆրանսիայի մրցաշարից հետո ազգային հավաքականը կնախապատրաստվի տարվա առաջին միջազգային պաշտոնական մրցմանը՝ Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա մայիսի 2-ից 6-ը՝ Բելգրադում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել