Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտոր Դալլաքյան. ՀՀԿ-ականներն անհարմար վիճակի մեջ ընկան

Հունվար 27,2017 16:35

«Հազիվ թե աշխարհում գտնվի որեւէ երկիր, որի նախագահը գնահատականներ տա որեւէ քաղաքական գործչի`քաղաքականությամբ զբաղվելու սահմանադրական իրավունքի իրականացմանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը:

Հիշեցնենք, երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ չի ողջունում Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն:

«Դա բնորոշ է միայն բռնապետական երկրներին: Ի դեպ, իրավիճակը ավելի զավեշտալի է դառնում այն պարագայում, երբ Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու հետ կապված Սերժ Սարգսյանի մերձավոր զինակիցները ողջունեցին նրա վերադարձը»,- ասաց Վիկտոր Դալլաքյանը:

Ինչ վերաբերվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի`ՀՀԿ-ն լքելուն, Վիկտոր Դալլաքյանը հարգանքով է վերաբերվում նրա այդ որոշմանը. «Եվ եթե Հովիկ Աբրահամյանը հստակ ներկայացնի իր մոտեցումները`Հայաստանում ստեղծված իրավիճակի եւ այդ իրավիճակից դուրս գալու մասին, ես կտամ նաեւ գնահատականներ` նրա հետ որոշակի համագործակցության վերաբերյալ»:

Ի դեպ, Վիկտոր Դալլաքյանն ասում է, որ 1995 թվականից Հովիկ Աբրահամյանի հետ աշխատել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում եւ անկախ իրենց քաղաքական դիրքորոշումներից, այդ ժամանակվանից առ այսօր ունեցել են եւ ունեն անձնական ջերմ հարաբերություններ: Նա կարծում է, որ դրանք, ինչպես Գագիկ Ծառուկյանի, այնպես էլ Հովիկ Աբրահամյանի դեպքում, կարող են դրական ազդեցություն ունենալ համագործակցության համար:

«Համախմբում» կուսակցության անդամ, նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը դեմ է, որ դաշինքը ղեկավարի Սեյրան Օհանյանը: Նա ֆեյսբուքյան գրառում էր արել, որ եթե կոռուպցիայի մեջ ներգրավված մարդիկ առաջնորդեն, սա կլինի օլիգարխիկ հեղափոխություն: Վիկտոր Դալլաքյանը համարում է, որ շատ համեմատական են համեմատությունները եւ գնահատականներն այն պարագայում, եթե ժողովրդի մոտ պահանջ կա: Իսկ իր գնահատմամբ, այսօր ժողովրդի 90 տոկոսից ավելին ընդդիմություն է: Ժողովուրդն էլ կորոշի`ու՞մ քվե տալ`Հայաստանում արմատական բարեփոխումներ իրականացնելու համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031