Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը Հովիկ Աբրահամյանին զգուշացրեց՝ ճանապարհից շեղվողը կորցնում է (Տեսանյութ)

Հունվար 28,2017 15:37

«Ներքաղաքական ինտրիգներ, բաներ ես չեմ կարծում, որ ակնհայտ են»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Լրագրողների հարցին՝ չկա՞ Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան ինտրիգ, հակասություն, գետերի, առվակների մասին են խոսում՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Այսինքն, ի՞նչ է նշանակում: Ես չեմ կարծում որոշակի նման խնդիրներ կարող են առաջանալ»: Թե ինչ գետերի ու առվակների մասին էր ասում Սերժ Սարգսյանը՝ Գալուստ Սահակյանն այսպես բացատրեց. «Սովորական մեր կյանքի ուղին է: Եթե ինչ-որ ճանապարհով գնում ենք, պիտի մինչեւ վերջ գնանք: Եթե փորձում ենք այդ ճանապարհից շեղվել եւ ետ չգալ, բնական է, նաեւ կորցնում ենք: Դա մեր կյանքի փորձն է, որն ընդունվում է նաեւ քաղաքականության մեջ»:

Հարցին՝ հնարավո՞ր է Հովիկ Աբրահամյանի հետ այնպես վարվեք, ինչպես Գագիկ Ծառուկյանի հետ եւ 2015-ի փետրվարի 12-ը կրկնվի ՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ նման իրողություն կա այս պահին եւ ոչ էլ պիտի կոնկրետ նշել, թե ում նկատմամբ ինչ վարվեց: Ասեմ հետեւյալը՝ եթե որեւէ ինչ-որ խնդիր առաջանա, որը կվնասի մեր պետության հետագա գործընթացներին, բնականաբար, ամեն ինչ հնարավոր է: Բայց այս պահին, կարծում եմ, նման խնդիրներ չեն կարող առաջանալ, որովհետեւ ընտրական պրոցես է եւ քաղաքական թիմերը համոզված են, որ ընտրություններից հետո որեւէ մեկը չեն կարող մյուսին ինչ-որ բանում մեղադրել»:

Նա ասաց, որ Հովիկ Աբրահամյանի հետ ՀՀԿ-ից հեռացումից հետո խոսել է, բայց թե փորձե՞լ է հասկանալ պատճառները՝ ինչու հեռացավ՝ նա չպատասխանեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031