Լրահոս
Օրվա լրահոսը

Փակ է Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Շենկանի գյուղի ավտոճանապարհը

Հունվար 31,2017 19:50 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Շենկանի գյուղի ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են  Վարդենյաց լեռնանցքը, Սոթք–Քարվաճառ (22-38-րդ կմ–երը) ավտոճանապարհը:

Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում, Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան, Ալավերդի քաղաքներում, Սպիտակ–Գյումրի (24-25-րդ կմ հատված), Ոսկեպար–Կողբ, Սարավան–«Զանգեր», Սյունիքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ–տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի, Արմավիրի մարզում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Արարատի մարզի Մասիս, Արտաշատ և Արագածոտնի մարզի Արագած, Ապարան, Թալին, Սյունիքի մարզի Քաջարան, Կապան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:

***

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

Շահումյանի շրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Հանրապետության ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031