Լրահոս
Օրվա լրահոսը

«Վանո Սիրադեղյանի գործով» ցմահ ազատազրկվածի դիմումը մերժվեց

Փետրվար 03,2017 16:57

«Եթե ընդհանուր պրակտիկան ուսումնասիրում ենք, որեւէ ցմահ ազատազրկված վաղաժամ չի ազատվել, բացի Սողոմոն Քոչարյանից, այս առումով, մեզ համար սպասելի էր նման որոշումը: Բայց, ինչ մնում է մեր պահանջին եւ հիմնավորումներին`մեր պահանջն արդարացի էր, բողոքն էլ հիմնավոր»,- Aravot.am-ին ասաց ցմահ ազատազրկված Արմեն Տեր-Սահակյանի շահերի պաշտպան Էմին Բեգլարյանը:

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանը հրապարակեց ցմահ ազատազրկված Արմեն Տեր-Սահակյանի`իրեն վաղաժամ պայմանական ազատելու դիմումի քննության վճիռը: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր կալանավորի բողոքը: Փորձ էր արվում ցմահ ազատազրկվածի շահերը պաշտպանել վերաքննիչ դատարանում: Փաստաբանն ասաց, որ վերաքննիչ դատարանի որոշումը եւս իրենք բողոքարկելու են:

Արմեն Տեր-Սահակյանը, հիշեցնենք ազատազրկվել է ՆԳ նախկին նախարար «Վանո Սիրադեղյանի գործով»`սպանությունների, զինված բանդայի կազմավորման համար:

Որպեսզի Արմեն Տեր-Սահակյանը վաղաժամկետ պայմանական ազատվի, պետք է ունենա «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դրական եզրակացությունը: Նա դիմել է ՔԿՀ-ի պետին, որպեսզի վերջինս այդ հարցի հետ կապված միջնորդագիր ներկայացնի դատարանին: Արմեն Տեր-Սահակյանի դիմումը ՔԿՀ պետը, տվյալ դեպքում՝ հանձնաժողովը, ոչ թե մերժել են, այլ մեկ տարով հետաձգել՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ է դատապարտյալի հետ անցկացնել սոցիալական-հոգեբանական-իրավական բնույթի աշխատանքներ: Նույն հիմնավորումներն այսօր դատարանում ներկայացրեցին մեղադրող դատախազը եւ ՔԿՀ-ի ներկայացուցիչը: «Եթե քսան տարի նստած եմ եղել ու եթե քսան տարում այդ աշխատանքները չեք իրականացրել, ո՞րն էր պատճառը կամ ո՞նց եք մեկ տարում անելու»,- դատարանում հայտարարեց Արմեն Տեր- Սահակյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728