Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի այցին ընդառաջ պաշտոնից ազատվել է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի երկարամյա տնօրենը

Փետրվար 04,2017 19:55

Նախորդ օրը տնօրենի փոփոխություն է տեղի ունեցել Գյումրու «Շիրակ» օդանավակայանում. երկար ժամանակ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Սեյրան Չուխաջյանին այսուհետ փոխարինելու է «Շիրակ» օդանավակայանում մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի պաշտոնակատար, երիտասարդ Արմինե Աբրահամյանը: Վերջինս, ըստ մեր տեղեկությունների, աշխատել է նաեւ «Հայփոստում»՝ դարձյալ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում ու «Զվարթնոց» օդանավակայանում: Օդանավակայանի աշխատակիցների ներկայացմամբ, նա եղել է Էդուարդո Էռնեկյանի թարգմանչական խմբի մեջ՝ օգնելով նրան թարգմանություններ կատարելիս: Ըստ տեղեկությունների, կրթվել է Արգենտինայում՝ որպես կադր հենց այնտեղ գրավելով պարոն էդուարդո Էռնեկյանի ուշադրությունը:

Ինչեւէ, Շիրակի մարզի պաշտոնյաները երեկ զարմացել ու անակնկալի են եկել՝ տեսնելով, որ  Էդուարդո Էռնեկյանի արգենտինահայ ներկայացուցիչը վարչապետ Կարեն Կարապետյանին  որպես «Շիրակ» օդանավակայանի տնօրեն ներկայացրել է Արմինե Աբրահամյանին, ոչ իրենց ճանաչած պաշտոնյային:

Թե ինչո՞ւ են Սեյրան Չուխաջյանին ազատել աշխատանքից, Aravot.am-ը նախ փորձեց ճշտել «Արմենիա» միջազգային օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանից, սակայն նրա հեռախոսահարներն անհասանելի էին, զանգահարեցինք Սեյրան Չուխաջյանին՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ են ձեզ ազատել աշխատանքից: Սեյրան Չուխաջյանն ասաց. «Ինձ չեն ազատել, ես դուրս եմ եկել, թոշակի եմ գնացել»:

Նշենք, որ Սեյրան Չուխաջյանը Գյումրիում բիզնես ունի. «Վանատուր» ռեստորանի տերն է, մոտ հարաբերությունների մեջ է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի հետ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728