Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են «Նամակ Ավրորայի հերոսին» մրցույթի հաղթողները

Փետրվար 08,2017 14:54

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ու Մեդիամաքսը ամփոփել են «Նամակ Ավրորայի հերոսին» մրցույթի արդյունքները:

Մրցույթում լավագույնն է ճանաչվել Աննա Մեհրաբյանի նամակը:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Անաստասիա Ագեյչենկոյի , իսկ երրորդ տեղը՝ Ջուլիետա Տոնականյանի նամակները:

2016թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդ Սայիդա Ղուլամ Ֆաթիմային ուղղված նամակում մրցույթի հաղթող Աննա Մեհրաբյանը գրել է. «Մեր պարտքն է պայքարել մթության դեմ, որպեսզի մի օր խավարը փոխարինվի լույսով, որ մեր հաստատությունները, կաշառվածներին ծառայելու փոխարեն, սկսեն ծառայել անմեղներին: Դուք մեզ սովորեցնում եք, թե ինչպես ձուկը կարող է պայքարել այն պղտոր ջրի դեմ, որում ապրում է»:

Մրցույթի պայմանների համաձայն հաղթողը կստանա 1 մլն դրամի պարգեւ: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները՝ համապատասխանաբար 500 հազար եւ 300 հազար դրամի պարգեւ:

Մրցույթի ժյուրին, որի նախագահն է արձակագիր Նարինե Աբգարյանը, որոշել է նաեւ հատուկ մրցանակներ սահմանել մասնակիցներ Նարեկ Աշիկյանի, Սիրանուշ Գրիգորյանի եւ Անուշ Դիլանյանի համար: Նրանք կստանան բացառիկ հնարավորություն՝ 2017թ. մայիսի 28-ին ներկա գտնվելու Երեւանում «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը:

Ընդհանուր առմամբ, մրցույթին ներկայացվել էր 444 նամակ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ուզբեկստանից, Ղրղըզստանից, Ղազախստանից, Էստոնիայից, ԱՄՆ-ից, Նիգերիայից եւ Շվեյցարիայից: Մասնակիցները նամակներ են գրել 2016թ. «Ավրորայի» դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեին եւ մրցանակի հավակնորդներ Սայիդա Ղուլամ Ֆաթիմային, բժիշկ Թոմ Քաթինային եւ Հայր Բերնարդ Կինվիին:

Մրցույթը նախաձեռնել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ Մեդիամաքսի հետ համագործակցությամբ: Ավրորայի հերոսներին ուղղված նամակները հայերենովռուսերենով եւ անգլերենով, հասանելի են Մեդիամաքս մեդիա-ընկերության կայքում:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728