Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսովի նախկին ռեկտորը՝ ներկա ռեկտորի ասածի մասին

Փետրվար 08,2017 18:11

Aravot.am-ը Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական  լեզվահասարակագիտական համալսարանի նախկին ռեկտոր  Սուրեն Զոլյանից հետաքրքրվեց՝ լսե՞լ է, որ ըստ  ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության ՝  ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ուսումնասիրությունների արդյունքում բուհում հայտնաբերվել է  15.772.383 ՀՀ դրամ արժողության նյութական միջոցների պակասորդ եւ գործ է հարուցվել, քանի որ այդ ՙփաստը պարունակում է յուրացման կամ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու հանցագործության հատկանիշներ:

Պարոն Զոլյանն ասաց, որ լսել է:

Իսկ ի պատասխան ներկայիս ռեկտոր Գայանե Գասպարյանի արած  «այդ պատկերը  հնուց եկած բան է» արտահայտության  էլ՝  նախկին ռեկտորն ընդամենն ասաց. «Ի՞նչ մեկնաբանեմ, թող կոնկրետ բան ասեն, մեկնաբանեմ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728