Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյանի խորհուրդը՝ ինչ անել, եթե ընտրակաշառք են բաժանում

Փետրվար 10,2017 14:04

Այսօր լրագրողների հարցին՝ ի՞նչ դեմքով է ՀՀԿ-ն գնալու ընտրությունների, նորից Առաքել Մովսիսյա՞նը, Մհեր Սեդրակյա՞նը, այս դեմքերո՞վ՝ Վահրամ Բաղդասարյանը ԱԺ ճեպազրույցի ժամանակ պատասխանեց. «ՀՀԿ-ն գնալու է քաղաքական դեմքով»:

Նա կոչ արեց, որ մյուս ուժերն էլ իրենց ցուցակներում դնեն քաղաքական գործիչների, իսկ տարածքային ցուցակներում գտնվող մարդկանց գնահատականը պետք է տա հանրությունը. «Մարդկանց հիմնական դժգոհությունն այն է, որ պառլամենտում հիմա մարդիկ կան, որ չեն համապատասխանում պառլամենտական պարամետրերին: Հանրությունը պետք է զգոն լինի եւ ձայն տա այն մարդկանց եւ այն քաղաքական գործիչներին, որոնց ապագան կապվում է այս երկրի հետ»:

Հարցին՝ ՀՀԿ-ի ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյա՞նը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Բավականին համբերել եք, մի երկու օր էլ համբերեք, ինչո՞ւ եք շտապում: Շատ եք շտապում»:

Հարցին՝ ահազանգեր կան ՀՀԿ-ականների ընտրակաշառքների մասին՝ պարոն Բաղդասարյանը պատասխանեց. «Բոլորիդ խնդրում եմ, եթե կլինեն նմանատիպ առաջարկություններ, թող վերցնեն եւ հայտնեն լրատվությանը: Ես կատեգորիկ դեմ եմ նման երեւույթներին: Եթե կան նման երեւույթներ, որը չեմ բացառում, որ կլինեն այդպիսի փորձեր, մենք բազմիցս խոսել ենք արջի ծառայությունների մասին, բարձրաձայնեք եւ դուք դրա արձագանքը կտեսնեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728