Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Ես հաջողած մարդ եմ, որտեղ էլ լինեմ` դաշինքը հաղթելու է» (Տեսանյութ)

Փետրվար 14,2017 12:02

«Ես հաջողած մարդ եմ, որտեղ էլ լինեմ` դաշինքը հաղթելու է»,- այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Այսօր «Ելք»-ն ընտրում է իր ցուցակի առաջին թեկնածուներին:

«Ելք» դաշինքը ստեղծվել է «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» կուսակցությունների համատեղ հուշագրի հիման վրա: Թեկնածուներն են Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը եւ Էդմոն Մարուքյանը: Դաշինքում ընդգրկված կուսակցությունների վարչության անդամները քվեարկելու են այն թեկնածուի օգտին, որոնց կցանկանան տեսնել առաջին, երկրորդ կամ երրորդ տեղում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանն էլ խոսեց դաշինքում առողջ մթնոլորտի մասին: Իսկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ դեռ չի կողմնորոշվել, թե ո՞ւմ է տեսնում ցուցակի առաջին համարում եւ իր գործընկերներից ո՞ւմ օգտին պետք է քվեարկի:

Այլ մանրամասները` տեսանյութում

Այս պահին դեռ քվեարկություն է ընթանում, «Ելք»-ի առաջին եռյակը հայտնի կդառնա քիչ ուշ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728