Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ դու զոհաբերում ես քո սուվերենությունն ու ի պատասխան ոչինչ չես ստանում, չգիտեմ` ինչպես է դա կոչվում. Արեգ Գալստյան. «168 ժամ»

Փետրվար 18,2017 10:16 Share
Աջակցեք aravot.am-ին

Ներկայացնում ենք հատված պատմական գիտությունների թեկնածու, ամերիկագետ Արեգ Գալստյանի հետ հարցազրույցից.

«Հայաստանն արդեն իր սուվերենության մի մասը տվել է ԵՏՄ-ին, ինչն ընդունված է նման կազմակերպությունների պարագայում: Բայց դրա հետ մեկտեղ՝ պետության համար դժվարին պահերին դու կարող ես ապավինել տվյալ կառույցին: Հենց դրա համար էլ պետությունը զոհաբերում է իր ազգային սուվերենության մի մասը՝ փոխարենը ստանալով ինչ-որ բան:

Բայց երբ դու զոհաբերում ես քո սուվերենությունն ու ի պատասխան ոչինչ չես ստանում, ես անգամ չգիտեմ, թե ինչպես է դա կոչվում, այդպիսի տերմինաբանություն էլ գոյություն չունի: Ես դա կանվանեի՝ բավականին անհեռանկար քաղաքականություն»: Ամերիկագետի խոսքով՝ գտնվելով ԵՏՄ-ում և չգործելով՝ Հայաստանը վտանգի է ենթարկում իր ազգային անվտանգությունը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: