Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Բահրեյնի արտգործնախարարները քննարկեցին շարժունակության հետ կապված հարցեր (Տեսանյութ)

Փետրվար 18,2017 16:12

Փետրվարի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Բահրեյնի ԱԳ նախարար Խալեդ բեն Ահմեդ բեն Մոհամեդ Ալ Խալիֆային:

Նախարարները գոհունակությամբ արձանագրեցին Հայաստանի և արաբական երկրների միջև առկա պատմական ջերմ բարեկամական կապերն ու պայմանավորվեցին գործնական քայլեր ձեռնարկել՝ Հայաստանի և Բահրեյնի փոխգործակցության առավել սերտացման համար։

Հայաստանի և Բահրեյնի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորեցին փոխադարձ այցելությունների կազմակերպումը, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհդատվությունների անցկացումը, իրավապայմանգրայաին դաշտի ընդլայնումը։

Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց առևտրատնտեսական կապերի զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, այդ թվում՝ բանկային բնագավառում փոխգործակցության հաստատմանը, գործարար համաժողովների կազմակերպմանը, զբոսաշրջության խթանմանը։

Հայաստանի և Բահրեյնի արտգործնախարարները քննարկեցին շարժունակության հետ կապված հարցեր:

Նախարարները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ։

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728