Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաբացվել է «Նոյյան Տապան» գրատների ցանցի գլխամասը

Փետրվար 19,2017 16:47

Այսօր՝  գիրք նվիրելու օրը, տեղի ունեցավ «Նոյյան Տապան» գրատների ցանցի գլխամասի պաշտոնական բացման արարողությունը: Արարողությանը ներկա էին  ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, մի շարք մշակութային և քաղաքական գործիչներ, լրագրողներ, գրքերի հեղինակներ և ընթերցասերներ:

Գրատների ցանցի տնօրեն Լուիզա Բերբերյանը ողջունեց հյուրերին և ներկայացրեց «Նոյյան Տապան»-ի զարգացման հայեցակարգի նշանակալի ուղղություններն ու հետագա սոցիալական ծրագրերը, որոնց շնորհիվ «Նոյյան Տապան»-ը դառնալու է բազմագործառնական մշակութային կենտրոն, միջավայր, որտեղ կհամախմբվեն գրքասերները, մշակույթի գործիչներն ու մտավորականները, իսկ  նորօրյա երիտասարդ ստեղծագործողների համար` ինքնաարտահայտման և ինքնահաստատման հարթակ:

««Նոյյան Տապան» գրատունը, իր գործունեության շուրջ 23 տարիների ընթացքում, կարևորագույն ներդրում է ունեցել ՀՀ մշակութային և հասարակական կյանքում՝  նպաստելով հայ գիր ու գրականության պահպանմանը, ժամանակակից և դասական հեղինակների ստեղծագործությունների հանրահռչակմանը: Մենք  մեծ ջանքեր ենք գործադրում ունենալու կիրթ, գրագետ, զարգացած, մտավորականներով լեցուն հասարակություն:

Սկսելով իր գործունեությունը 1994 թվականից, «Նոյյան Տապան»-ը դարձել է վստահելի գործընկեր ՀՀ խոշորագույն ընկերությունների համար և մատակարարել որակյալ արտադրանք և՛ կորպորատիվ, և՛ անհատ գնորդներին»,- նշեց «Նոյյան Տապան» գրատների ցանցի տնօրեն՝ Լուիզա Բերբերյանը:

Տնօրենը իր խոսքում ընդգծեց նաև, որ «Նոյյան Տապան»-ը առանձնակի  դերակատարություն ունի ընթերցանության վարկանիշի բարձրացման գործընթացը  համակարգելու, տեղեկատվության տարափում գեղարվեստական արժեք ներկայացնող գրականություն տրամադրելու, գեղարվեստական ճաշակ սերմանելու և ձևավորելու, ընթերցանության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու   գործում: Այս համալիր համակարգված մոտեցումը բոլոր օղակներում կդառնա ընթերցանության մշակույթի պահպանման, զարգացման և խոսքի հարստացման կարևորագույն գործիքը:

 Օրվա խորհրդի ներքո, «Նոյյան Տապան»-ը գրքեր նվիրաբերեց Խնկո Ապոր անվան ազգային մանկական և Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարաններին:

Տեղեկատվության մատչելիության և հասանելիության ապահովման նկատառումներից ելնելով, «Նոյյան Տապան» գրատունը  բացել է  նոր մասնաճյուղ, որը  գործում է Կոմիտաս 50 հասցեում:

«Նոյյան Տապան» գրատան մամլո հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728