Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում հանրաքվեին մասնակցել է ընտրողների 75.91 տոկոսը

Փետրվար 20,2017 21:50 Share

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ավարտվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Եղիշե Արզումանյանը  լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց, որ ժամը 20:00-ի դրությամբ  բոլոր ընտրական տեղամասները փակվել են:

ԼՂՀ-ում 104 566 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է  79 380 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 75.91 տոկոսը։

Երեւանում գործող ընտրատեղամասում քվեարկել է 868 ընտրողից 571-ը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է 104 միջազգային դիտորդ 30 երկրներից եւ տեղական 103 դիտորդ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել