Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. Եթե Աշոտ Պետրոսյանին «Նուբարաշեն» տեղափոխելը և N խցում տեղավորելու նպատակը եղել է նրան խոշտանգելը, ապա «պլանի» հեղինակներին դա լիովին հաջողվել է

Փետրվար 22,2017 11:49

ԴԻՄՈՒՄ ԲՈՂՈՔ

2017 թվականի փետրվարի 16-ին իմ պաշտպանյալ՝ Աշոտ Պետրոսյանը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկ:

Փետրվարի 16-ից մինչ փետրվարի 20-ը Ա. Պետրոսյանը հացադուլի մեջ գտնվելու պատճառով պահվել է համապատասխան խցում, իսկ փետրվարի 20-ից հետո նա տեղափոխվել է թիվ N խուց:

Փետրվարի 21-ին այցելել եմ իմ պաշտպանյալին՝ քննարկելու քրեական գործի որոշ հանգամանքներ: Առանձնազրույցի ժամանակ Ա. Պետրոսյանը հայտնեց, որ նոր խուցը զուրկ է ամենատարրական և նվազագույն պայմաններից. խցում ջուր չկա, պատուհանի ապակիներից մեկը ջարդված է, գիշերը խցի ներսում եղել է չափազանց ցուրտ: Պատուհանի ճեղքերը փակելու նպատակով կալանավորները դրանք փակել են իրենց ձեռքի տակ եղած տարբեր իրերով: Օրվա (փետրվարի 21-ի) ընթացքում մեկ անգամ ջուր է եղել, այն էլ մի քանի կաթիլ: Խցի մյուս պայմանները “համահունչ են” վերը ներկայացված պայմաններին:

Նշեմ, որ Աշոտ Պետրոսյանը ոտքի ծանր հրազենային վնասվածք է ստացել ՊՊԾ գնդի հարակից տարածքում, և անգամ նրա ոչ լիարժեք առողջ լինելու փաստը ոչ մի նշանակություն չի ունեցել քրեակատարողական հիմնարկի ղեկավարության համար, երբ նրան “տեղավորում էին” թիվ N խցում:

Հավելենք նաև, որ Ա. Պետրոսյանը վնասված ոտքը չի կարողանում լիարժեք ծալել (կքանստել), որը նրա համար լրացուցիչ խոչընդոտ է ստեղծում սանհանգույցից օգտվելու ժամանակ:

Անձի նկատմամբ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող ավելի ցցուն դրսևորում հնարավոր չէ պատկերացնել:

Եթե Աշոտ Պետրոսյանին “Նուբարաշեն” տեղափոխելը և N խցում տեղավորելու նպատակը եղել է նրան խոշտանգելը, ապա “պլանի” հեղինակներին դա լիովին հաջողվել է:

Սույն Դիմում բողոքով մեր վրդովմունքն ենք հայտնում և պահանջում` հրատապ միջոցներ ձեռնարկել Աշոտ Պետրոսյանի նկատմամբ ցուցաբերվող անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը վերացնել, ապահովել կալանավորված անձի համար օրենքով սահմանված բոլոր պայմանները, իսկ Աշոտ Պետրոսյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի թիվ N խցում տեղավորելու համար որոշում կայացրած անձանց ենթարկել պատասխանատվության և արդյունքների մասին մեզ հայտնել գրավոր:
Պաշտպան`
Ա. Պապիկյան

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    բա գնացել էին մեռնելո՜ւ, Ազգի Փրկության համար,
    հիմա բողոքում է պաղ օդի՞ց…

    ամէն դէպքում, երեւի այս ել փաստաբանական վլվլուկ է – ըստ սովորության – ՝
    https://www.aravot.am/2017/02/22/858228/

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728