Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական պարզաբանում «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Աշոտ Պետրոսյանի պահման պայմանների վերաբերյալ

Փետրվար 22,2017 13:19 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ ԱՆ «Նուբարաշաեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Աշոտ Պետրոսյանի շահերի պաշտպանը լրատվամիջոցներին հայտնել է, որ «խուցը, որտեղ պահվում է իր պաշտպանյալը զուրկ է կենցաղային պայմաններից՝ ջուր չկա, իսկ պատուհաններից մեկի ապակին բացակայում է» :

Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ ծխող կալանավորված անձինք իրենք են խուցը օդափոխելու նպատակով պատուհանի մի հատվածի ապակին փոխարինել ստվարաթղթով, ինչը ժամանակին նկատվել և վերստին բերվել է նախնական վիճակի:

Ինչ վերաբերում է խցում ջուր չլինելու ահազանգին, ապա տեղեկացնենք, որ ջրի հոսքի ընդհատում չի եղել. առկա է ընդամենը հոսքի դանդաղ լինելու խնդիր` կապված ճնշման տատանման հետ, ինչն այս պահին փորձ է արվում լուծել:

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել