Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո Եղնուկյանի կալանքը՝ որպես խափանման միջոց, կմնա անփոփոխ

Փետրվար 24,2017 19:42 Share
Աջակցեք aravot.am-ին

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշեց  մերժել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի պաշտպանի բողոքը՝ կալանքի վերաբերյալ:

Կարո Եղնուկյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

«Ես վստահաբար կարող եմ ասել, որ դուք պետք է գնաք եւ գաք միջնորդությունը մերժելով: Կխնդրեմ՝ ամոթ չգոռաք, որովհետեւ ամոթի բան չկա: Ես կխնդրեմ՝ բրավո ասեք եւ ծափահարեք, որովհետեւ այս դատավորը 150 տոկոսով պետք է մերժի»,- նախքան նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը, ըստ փաստաբան Տիգրան Հայրապետյանի, ասել է Կարո  Եղնուկյանը:

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը բողոքարկել էր գլխավոր դատախազության  անգործությունը: Տիգրան Հայրապետյանը միջնորդություն էր ներկայացրել գլխավոր դատախազին կալանքը՝ որպես խափանման միջոց, վերացնելու կամ այլ խափանման միջոցով փոխարինելու մասին, բայց դատախազությունը մերժել էր: Տիգրան Հայրապետյանն ասաց, որ դատարանի այսօրվա որոշումը կբողոքարկի Վերաքննիչ դատարանում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: