Լրահոս
Օրվա լրահոսը

«9 տարի տառապում, մղկտում ենք՝ իշխանավորներ, «նիուժելի» չեք կարող բացահայտել «Մարտի 1»-ի էջը». Սարգիս Քլոյան

Մարտ 01,2017 19:07

«Իննը տարի տառապում, լացում, մղկտում ենք՝ իշխանավորներ, դատախազներ, քննիչներ՝ «նիուժելի» չեք կարողանում բացահայտել «Մարտի 1»-ի էջը…»,-Ազատության հրապարակում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կազմակերպած հանրահավաքի ժամանակ ասաց 2008թ. մարտի մեկին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:

«Կոստանյանը խոստացավ, որ կբացահայտեն, հիմա էլ Արթուր Դավթյանն է խոստացել…խաբում են ու խաբում: «Մարտի 1»-ի էջը բացել է այս իշխանությունը, փակողն էլ Դուք եք՝ շատ դաժան ձեւով…շատ շուտով: Քաջ առողջություն եմ ցանկանում Ձեզ, որ վերջ տաք այս վատ իշխանությանը»,-հավելեց Սարգիս Քլոյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031