Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է հանրային հավասարակշիռ ու հանդուրժողական մթնոլորտի անհրաժեշտությունը

Մարտ 02,2017 19:55

Մարտի 2-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում  էր նաև Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը:

Վլադիմիր Գասպարյանը  2016 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներով դրական գնահատեց մարզի ոստիկանների աշխատանքը: Միևնույն ժամանակ՝ հանձնարարեց առավելագույն ուշադրություն դարձնել նախկինում չբացահայտված հանցագործությունների բացահայտման և հետախուզվողների հայտնաբերման խնդրին՝ ընդգծելով, որ արդյունավետ աշխատանքն այդ ուղղությամբ ոչ միայն հանցագործությունների լավագույն կանխարգելումն է, այլև ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման երաշխիքը:

Մանրամասն վերլուծելով համայնքային և ճանապարհային ոստիկանության, անձնագրային, անչափահասների հետ տարվող աշխատանքի և այլ ծառայությունների խնդիրներն ու պատասխանատուների հետ քննարկելով աշխատանքի կատարելագործման ուղիները՝ Վլադիմիր Գասպարյանը, հատկապես կարևորեց օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունավետության անհրաժեշտությունը:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև Ազգային ժողովի ընտրությունների շրջանում ոստիկանության խնդիրներին՝ ընդգծելով  յուրաքանչյուր ծառայողի համար իր գործառույթների բացարձակ իմացության և դրանց լիարժեք կիրարկման անհրաժեշտությունը, ոստիկանության պատասխանատվությունը ընտրությունների շրջանում ոչ միայն պատշաճ կարգուկանոն ապահովելու, այլև հանրային հավասարակշիռ ու հանդուրժողական մթնոլորտ պահպանելու գործում:

Խորհրդակցության ավարտին մասնակիցներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ:

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031