Լրահոս
Օրվա լրահոսը

Ռշտուն Մարտիրոսյան. «Այս ընտրական համակարգն ավելի վատն է, քան նախորդը»

Մարտ 03,2017 15:26

«Հանրապետական կուսակցությունը միշտ 30-35%-ով մեծամասնականով է ԱԺ-ում իշխանություն վերցրել: Մի քանի տարի առաջ ընդդիմադիր կուսակցությունները հարց բարձրացրեցին, երբ պայքարում էին մեծամասնական տեղերի համար: ՀՀԿ-ն արտաքին եւ ներքին ճնշումների արդյունքում, Սահմանադրության փոփոխությամբ մեծամասնական ընտրական կարգը սահմանեց: Սա ավելի վատն է, քան նախորդ համամասնական եւ մեծամասնական խառը ընտրակարգը»,-այսօր «Բլից ինֆո» ակումբում նման կարծիք հայտնեց «Ժառանգության» կուսակցության վարչության եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, 2-րդ ընտրատարածքում առաջադրված Ռշտուն Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով՝ այժմ ունենք ավելի արատավոր ընտրական համակարգ.«Բոլոր տեղամասերում բոլոր քվե տվողները ենթարկվում են այն արատավոր փորձառությանը, երբ ընտրվողը պայքարում է ոչ թե կուսակցության, այլ իր ձայների համար»:

Պարոն Մարտիրոսյանն ասաց, որ ՀՀԿ-ն արդեն սկսել է ընտրարշավը՝ օրենքի խախտումով, եւ արդեն ՀՀԿ անդամ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մեծադիր պաստառներն են փակցվել շենքերի վրա:

Մանրամասն՝ տեսանյութում

Ասուլիսի մեկ այլ մասնակից, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի եւ «Ելք» դաշինքի անդամ Գեւորգ Գեորգիսյանն էլ ասաց, նոր ընտրական համակարգի հիմքը սկսվել է 2012 թվականի ընտրության արդյունքներից. «Բոլոր այն տեղամասերում, որտեղ ՀՀԿ-ն ուներ ուժեղ թեկնածու՝ «ՍԱՍ»-ի Արտակ, Սամվել Ալեքսանյան, մեծամասնականով մի քանի անգամ ավել ձայներ էին տարել, քան կուսակցությունը համամասնականով: Հետևաբար` հիմքը դրվել էր, որպեսզի բոլորի ձայները գային ՀՀԿ-ին: Բայց կար խնդիր, որ ամեն տարածքում առնվազն 5 թեկնածու է առաջադրվելու, եւ միայն 2-3-ը պետք է անցնեն մեծամասնականով: Հիմա կատարվում է այն, ինչ կատարվում է՝ ՀՀԿ-ականները սկսել են իրար խանգարել, արդեն ՀՀԿ-ԲՀԿ են իրար դեմ դուրս եկել: Նույն ընտրազանգվածի վրա են աշխատում. նրանք իրարից ոչնչով չեն տարբերվում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031