Լրահոս
Օրվա լրահոսը

Մալաթիայի թաղապետն` այն մասին, թե օրական երկու լավաշ բաժանելուց այն կողմ ի՞նչ են պատրաստվում անել ընտրություններին (Տեսանյութ)

Մարտ 05,2017 16:59

Այսօր Եռաբլուրում իրենց տարաբնույթ խնդիրներով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ինչպես նաեւ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավար Արտակ Ալեքսանյանին էին մոտենում քաղաքացիներ եւ խնդրում օգնել: Հավաքվածներից մեկն ակնկալում էր թաղապետից կամ Տարոն Մարգարյանից ստանալ նոր բջջային հեռախոս:

Սամվել Ալեքսանյանի եղբորորդին՝ Արտակ Ալեքսանյանը, վստահեցրեց, որ իրենք որեւէ խոստում չեն տալիս. «Ես բոլորիդ ապրիլի 2-ին հրավիրում եմ մեր վարչական շրջանի տարածք՝ ցանկացած տեղամաս, կարող եք շրջել եւ տեսնել ինչ թափանցիկ ընտրություն ենք անցկացնելու»:

Հարցին, որ Մալաթիայի բնակիչներին խոստումներ եք տվել ճանապարհի նորոգման, այլ հարցեր լուծելու եւ բնակիչներն էլ ասել են, որ այդ պարագայում կընտրեն ՀՀԿ-ի թեկնածուներին՝ պատասխանեց. «Խոստումներ չի եղել, ով խոսք է տվել, ասում էին՝ Ալեքսանյանն է խոսք տվել, էդ հարցերն ուղղեք Ալեքսանյանին: Իսկ ինչ վերաբերում է մեր աշխատակազմին, ցանկացած քաղաքացու դիմումին մենք պարտավոր ենք, իմ աշխատակազմից գնում են, ուսումնասիրում ենք, տեսնում ենք՝ եթե հնարավոր է, մեր հնարավորության սահմաններում օգնում ենք, եթե ոչ՝ առաջիկա ծրագրերում ընդգրկելու ենք»:

Թե թաղապետն ինչ մասնակցություն է ունենալու քարոզարշավին՝ նա ասաց. «Իմ աշխատանքից հետո, իհարկե, փորձելու եմ իմ մասնակցությունն ունենամ Սամվել Ալեքսանյանի օգտին»:

Հարցին՝ օրական երկու լավաշ բաժանելուց այն կողմ ի՞նչ եք պատրաստվում անել բնակիչների համար՝ Արտակ Ալեքսանյանը պատասխանեց. «Մեր պատգամավորները՝ թե՛ Ալեքսանյանը, թե՛ Կորյուն Նահապետյանը մշտապես եղել են մեր բնակչության  կողքին, այնպես չի, որ ընտրությունից ընտրություն են հայտնվում, ամեն տարի փորձել են իրենց ծրագրերով լինել մեր բնակչության կողքին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031