Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն քրեական գործեր է հարուցել արտասահմանյան մի շարք ընկերությունների դեմ՝ Արցախում բիզնեսներ ստեղծելու համար

Մարտ 06,2017 12:53 Share

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել արգենտինական, ուրուգվայական, շվեյցարական և ռումինական ընկերությունների հանդեպ՝ Արցախում տնտեսական գործունեություն իրականցվելու համար: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալության ադրբեջանական ծառայությունը:

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ արտասահմանյան մի շարք ընկերությունների ղեկավարներ, որոնց թվում են նաև «Haik Watch and Jewelry Co», «Rodino Haskovo» JIC, «Centro Ceibal», «Deccan Gold Mines Ltd» և «Cosmote Romanian Mobile Telecommunications S.A» կազմակերպությունները, 1999-2017թթ. Ստեփանակերտում, Շուշիում, Լաչինում, Քարվճառում ձեռնարկություններ են ստեղծել:

Ադրբեջանն այդ ընկերություններին մեղադրում է ի վնաս Բաքվի Արցախի բնական ռեսուրսներն օգտագործելու, «անօրինական եկամուտ» ստանալու և Հայաստանին աջակցելու համար:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել