Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները քննարկման առարկա դարձնել սեղմ ժամկետում, իսկ արդյունքները՝ ներկայացնել հանրությանը

Մարտ 09,2017 18:40

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ապրիլի 2-ին նախատեսված ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում (նաև՝ քվեարկության օրը) քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների քննարկումն օպերատիվ կազմակերպումը, քննությունն առավել փորձառու քննիչների կողմից իրականացումը համակարգելու նպատակով։

Փետրվարի 24-ի թիվ 28 Լ հրամանով ՀՀ ՔԿ մինչդատական վարույթ իրականացնող մարմինների և ստորաբաժանումների պետերին մասնավորապես հանձնարարվել է՝

–  արագ արձագանքել ընտրությունների ընթացքում ու դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումներին, կազմակերպել հաղորդումների սեղմ ժամկետում քննարկումն առավել փորձառու քննիչների ներգրավմամբ։

– նյութերի նախապատրաստման, քրեական գործերի հարուցման, ինչպես նաև դրանց ընթացքի մասին անհապաղ հաղորդումներ ուղարկել աշխատանքային խմբի ղեկավարին։

– ապրիլի 2-ին իրականացնել ուժեղացված ծառայություն՝ ծառայողների 100%-ի ներգրավմամբ՝ միաժամանակ քննչական կոմիտեի ծառայողների համար հնարավորություն ընձեռելով որպես ընտրող մասնակցել  Ազգային ժողովի հերթական ընտրություններին։

Աշխատանքային խումբը կհամակարգի ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Թ.Պետրոսյանը։

Հրամանով հանձնարարվել է նաև ՔԿ նախագահի խորհրդականին՝ ապահովել քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների և դրանց քննարկման արդյունքներով Քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմինների, ստորաբաժանումների կայացրած որոշումների օպերատիվ լուսաբանումը։

Հրամանին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ՀՀ ՔԿ պաշտոնական ինտերնետային էջի «Հրամաններ» բաժնում։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031