Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավատացեք, մենք այն ուժն ենք, որը ոչ մեկի կողմից չի վերահսկվում, մենք անկախ ենք ամեն ինչից». Օհանյանը՝ գորիսցիներին

Մարտ 14,2017 19:01

Գորիսում ՕՐՕ դաշինքի քարոզարշավի ժամանակ իր ելույթում դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանն ասաց. «Երբեւիցե կարո՞ղ է ասած լինեն, որ Սեյրան Օհանյանի եղբայրը, քույրը, որդիները, փեսաները ինչեր ունեն եւ որտեղ են աշխատում կամ թալանում են մեր երկիրը: Փառք Աստծո, գնացեք Խնածախ, Բայանդուր, տեսեք ովքեր են իմ բարեկամները, բոլորը հասարակ մարդիկ են: Միակ բարեկամը, որ ես ունեմ եւ ակնկալում եմ, որ ինքը կանցնի, նա լինելու է պատգամավոր՝ ռեյտինգային թեկնածու, քիմիայի մասնագետ, նաեւ տարածաշրջանում հեղինակություն ունեցող լավագույն մասնագետներից մեկը:

Որեւիցե մեկը լսե՞լ է, որ մենք ինչ-որ բիզնեսներ ունենք, խնձոր, տանձ ենք ներկրում, բանան ենք ներկրում, բիզնես ենք ներկրում: Բոլորը իրենց տարածաշրջանները օգտագործում են, որ բիզնես դնեն, հարստանան: Այ սա իմ տարածաշրջանն է, ինչ ունեմ ես: Ուզում եմ ասել, որ պետք է մարդկանց նայելով որոշում ընդունել: Միակ բանը, որ ես 55 տարիների ընթացքում իմ կյանքի ձեռք եմ բերել, դա իմ պատիվն է, իմ անձնական արժանապատվությունը, եւ ես այդ պատիվը 55 տարեկանից հետո ինչ-որ մի քանի գրոշի համար երբեւիցե ոչ մեկին չեմ տա»:

Նա ասաց, որ իրենք ունեն այն ամուր բռունցքը, որ կտրուկ եւ կոշտ բարեփոխումներ իրականացնեն. «Չհավատաք, որ մենք այս կամ այն մարդու կամակատարներն ենք, մենք մեր գործը մինչեւ վերջ անելու ենք եւ հասցնելու ենք նպատակին: Հավատացեք, մենք այն ուժն ենք, որը ոչ մեկի կողմից չի վերահսկվում, մենք անկախ ենք ամեն ինչից, դրա համար է, որ մեզ են քննադատում»:

Սեյրան Օհանյանն ասաց, որ արդար Հայաստան են ստեղծելու, կունենան 100 դրամ, միասին կորոշեն, թե ինչպես ծախսեն այդ 100 դրամը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031