Լրահոս
Օրվա լրահոսը

Չեզոքացվում են հնարավոր կոռուպցիոն ռիսկերը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում

Մարտ 16,2017 12:38

ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը վերապահվեց մի շարք վճարովի ծառայություններ մատուցելու հնարավորություն: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ կառավարության նիստում ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը, նշեց, որ այն ունի հակակոռուպցիոն և այդ ծառայությունների կարիքն ունեցող քաղաքացիներին պատշաճ իրավական աջակցություն ցուցաբերելու ուղղվածություն:

«Խնդիրը հետևյալում է. շատ հաճախ մեր քաղաքացիները, որոնք դիմում են ռեգիստրի գործակալություն այս կամ այն գործարքը կատարելու համար, օրինակ, կանոնադրության փոփոխություն, իրավաբանական անձի վերակազմակերպում, ունենում են մի շարք խնդիրներ, քանի որ ոչ բոլոր քաղաքացիներն են տիրապետում այդ իրավաբանական նրբություններին, փաստաթղթերի պատրաստման հմտություններին և այլն: Արդյունքում վտանգ կա, որ կարող են առաջարկել ռեգիստրի աշխատակիցներին որոշակի գումարի դիմաց այդ տեղեկանքները պատրաստել և, ըստ էության, զարտուղի ճանապարհներով հասնել իրենց ուզած խնդրի լուծմանը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ դրա համար առաջարկվում է, որ իրավաբանական ծառայությունը մատուցվի պետության կողմից, որը կլինի մատչելի և տեղ չի թողնի որևէ կոռուպցիոն դրսևորումների համար: Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ մինչ այս պահն այդ ուղղությամբ ձեռնարկված բոլոր քայլերը տվել են իրենց դրական արդյունքը, հանրության արձագանքն էլ՝ դրական է:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031